Երկուշաբթի օրվանից Գրիգոր Նարեկացի ԲԿ գինեկոլոգիական բաժանմունքը իր բոլոր այցելուներին ունի անակնկալ . « Մեզ համար առաջնայինը մեր բուժայցելուների հարմարավետությունն է» կարգախոսով

Երկուշաբթի օրվանից Գրիգոր Նարեկացի ԲԿ գինեկոլոգիական բաժանմունքը իր բոլոր այցելուներին ունի անակնկալ .-« Մեզ համար առաջնայինը մեր բուժայցելուների հարմարավետությունն է» կարգախոսով : Այնտեղ յուրաքանչյուրը, իր երդմանը չդավաճանելով ,առաջնայինն է համարում հիվանդի և բժշկի շփումը ճիշտ հարթության վրա ՝ գիտակցելով որ ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգն ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասին գիտի ավելին, քան նույնիսկ շատ հարազատ մարդիկ:

Գրիգոր Նարեկացի ԲԿ գինեկոլոգիական բաժանմունքում  բացվելու է նոր բաժանմունք, որը  հագեցած է բժշկական ժամանակակից սարքավորումներով և միաժամանակ լինելու է բժշկական  պատշաճ ծառայություններ: Բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետները տարիներ շարունակ իրենց բուժայցելուներին առաջնային բուժօգնություն են ցուցաբերել և իրենց մասնագիտական փորձը միայն ու միայն բազմաթիվ այցելուների  լիարժեք ապաքինման շնորհիվ են ձեռք բերել:

 

Տվյալ բաժանմունքում մեր բարձր որակավորում ստացած անձնակազմը՝ գինեկոլոգիական բաժանմունքի բաժնի վարիչ Աշոտ Ամիրբարի Սարգսյանը, մանկաբարձ գինեկոլոգներ Արամ Սարգսյանը ,Արտեմ Հարությունյանը և Մարինե Աբգարյանը  կլինեն յուրաքանչյուր այցելուի համար  դեպի առողջության ճանապարհով քայլող  հիմքն ու հենարանը:

Հարգելիներս , բոլորիդ առողջություն ցանկանալով չենք կարող մոռանալ , որ առողջության հիմքում իր մեծ դերն ու տեղն ունեն մեր պատվարժան բժիշկները , որոնց շնորհիվ լինում են ծնունդներ և միևնույն ժամանակ վերածնունդներ , անձնակազմի բժիշկները կօգնեն բոլորին ու կաջակցեն հնարավորինս ցանկացած հարցում: Բոլոր այլ հարցերին սիրով կպատասխանի բաժանմունքի մանկաբարձ գինեկոլոգ Արամ Սարգսյանը: