«Ո՞վ է այն ոստիկանը, որը կհամարձակվի գալ եւ այսքան մարդկանց ներկայությամբ ասել «արա» բառը»:

Կան ոստիկաններ, որոնք իրենց հասակակիցների կամ ավելի մեծ տարիքի անձանց հետ շփվելիս օգտագործում են «արա» խիստ անհարգալից դիմելաձեւը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում այսօր անցկացված հանրահավաքի ժամանակ ասաց «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Պատգամավորի խոսքով՝ իշխանափոխությունից հետո նման վարքագիծ ունեցող բոլոր ոստիկանները կզրկվեն աշխատանքից:

«Ո՞վ է այն ոստիկանը, որը կհամարձակվի գալ եւ այսքան մարդկանց ներկայությամբ ասել «արա» բառը: Ես ցանկանում են պարզ հասկացնել, որ երբ Հայաստանն առանց Նիկոլի իրականություն դառնա, բոլոր ոստիկանները՝ անկախ նրանից՝ «նախկին» են, թե «ներկա», որոնք իրենց նման վարվեցողություն են թույլ տվել, որոնք իրենց պահել են խուլիգանի պես, կազատվեն եւ դուրս կշպրտվեն համակարգից: Նրանք այլեւս երբեք չեն վերադառնա»,- խոստացել է Վարդեւանյանը: