Մանուել Մանուկյանը բերման է ենթարկվել

Այս մասին փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Այս պահին Երևան քաղաքի քննչական վարչությունում եմ։ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալել են իր սահմանադրական իրավունքն իրացնող Մանուել Մանուկյանին։

Այն բանի համար, որ վերջինս ցուցարարների հետ փորձել է անցնել փողոցի չթույլատրված հատվածով դեպի դիմացի մայթ՝ այդ կերպ խոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը։

Հ.Գ. Նյութերը նախապատրաստվել են դանիել իոնիսյանի դիմումի հիման վրա))

Բերման ենթարկելիս վնասվածք են հասցրել Մանուել Մանուկյանի ձեռքին։ Ըստ բժշկի նախնական գնահատման հնարավոր է կոտրվածք։

Այդ նույն ձեռքից վիրավորվել է պատերազմի ընթացքում և տարել մի քանի վիրահատություն։

Հիմա ո՞րն է տարբերությունը հայի և թուրքի»։

Մանուել Մանուկյան