«Այս կարգի երթերը շատ կարևոր են, ու ես հույս ունեմ, որ շուտով նաև այս երթերի արդյունքում մենք կհասնենք հաջողության, ու իշխող վարչախումբը հրաժարական կտա:
Այսօր ՀՀ-ում իշխում է մի խումբ, որն սպասարկում է բացառապես ադրբեջանաթուրքական շահը»,- Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով մասնակցում էր Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած կանանց երթին: