«Դուք անելիք չունեք Հայաստանում» Փաշինյանի աջակիցները իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի խումբ վանաձորցիներ մերժում են ընդդիմությանը՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կանայք վանկարմում են «Նիկո՛լ, վարչապե՛տ»:

Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթ է իրականացրել դեպի Վանաձոր, որտեղ նաև հանրահավաք է անցկացվել: