Նիկո՛լ, մի՛ վախեցիր, մոտեցիր․ երթի մասնակից կանայք կառավարական առանձնատների մոտ են

Այսօր՝ մայիսի 7-ին, Երևանում արժանապատվության երթի դուրս եկած կանայք ու աղջիկները հասել են կառավարական առանձնատների մոտ։

Նրանք պահանջում են, որ ոստիկանության մեծ պատնեշի հետևում թաքնված Նիկոլ Փաշինյանը դուրս գա տնից։

Կանայք զգուշացրել են Փաշինյանին, որ մենակ են եկել, առանց տղամարդկանց, այնպես որ առանց վախենալու կարող է մոտենալ նրանց։