Հակառակորդը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ. կա վիրավոր

Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ տեղեկացանք, որ թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։

Սոթք

Թիրախավորվել են հենց աշխատակիցները, որոնցից մեկը վիրավորվել է։ Նրան տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։ Այս պահին կրակոցները դեռ շարունակվում են։