«Մի սադրիչ մեքենան վարեց մեր ուղղությամբ». Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ.

«Հարգելի գաղափարակիցներ, այսօր՝ կանանց երթի ժամանակ, մի անհավասարակշիռ սադրիչ, անգամ՝ թե՛ մեր, թե՛ ոստիկանության կողմից կարգի հրավիրվելուց հետո, դուրս գալով անթույլատրելի հատված, մեքենան վարեց մեր ուղղությամբ:
Ուղղություն, որտեղ իրենց արդար պահանջն ու անարդարությունից խեղդվող ձայնն էին բարձրացնում մեր նահատակված հերոսների մայրերը։
Ի պատիվ Ոստիկանության ապօրինի գործողություններն ստացան համարժեք գնահատական!
Հ. գ. Այսօրվա մեր ուղեկիցն ու սադրիչների զսպողն էր նաև մեր այս սպիտակամազ ընկերը»: