33-ամյա տղամարդուն Գաջի գործարանի տարածքում գտել են կախված (լուսանկար 18 +)

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Գաջեգործների փողոցի 74 հասցեում՝ ժողովրդին հայտնի Գաջի գործարանում տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված գործարանի տարածքում մալուխով պատի վրա ամրացված երկաթից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Ս. Խ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված տարածքում վարձակալական հիմունքներով արտադրամաս էր աշխատեցնում, որտեղ պեմզաբլոկ էր արտադրվում:

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

 

Դիտեք նաև՝