44-օրյա պատերազմում որդուն կորցրած մայրն աղջիկ է լույս աշխարհ բերել

Բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինքը ուրիշ է… հերոսածին մայրիկից ծնված, բոլորիս նոր կյանք տված Վանեն է:
Եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում ու դրանից հետո կյանքը կանգ էր առել, բայց Վանեի ծնունդը ուժ և կյանք տվեց իրենց ընտանիքին։
Տիկին Անգելինան յուրահատուկ կին է. իր բարիությունը սահմաններ չունի։ Բուժումների բարդ ու ոչ այնքան հարթ ճանապարհը անցել ենք միասին. չնայած մեծ վշտին, իրենից բացարձակ նեգատիվ էներգիա չէր գալիս, այլ հակառակը՝ վստահություն, սեր, հոգատարություն»:

Աղբյուրը` Անուշ Աբրահամյան