«Շատերս զայրացել ենք նախարարուհի կոչվածի բարբաջանքից՝ նրա հոգին փառավորվել էր ոստիկանության վայրագություններից» Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՆՈՐ ԵՐԴՈՒՄ

Շատերը զայրացել են Առողջապահության նախարարուհի կոչվածի բարբաջանքից՝ ոստիկանության վայրագությունների մասին։ Նա, որպես Առողջապահության նախարար, ոչ թե ցավ է ապրում մարդկանց ծանր վնասվածքներ ստանալուց, խեղվելուց, այլ, ինչպես իր կուռքի, նրա հոգին նույնպես փառավորվում է նման տեսարաններից։ Որքան ինձ հայտնի է, այդ երևույթը նույնիսկ բժշկական կրթություն չունի (եթե, իհարկե, ունի որևէ կրթություն), չնայած այսօրվա Հայաստանում դա բնավ էական չէ. հիշենք նախորդ նախարար՝ միստր մահին։ Այս նախարարուհին ոչ թե տվել է Հիպոկրատի երդում, այլ՝ նիկոլական երդում և, ամենայն հավանականությամբ, շուտով Բժշկական համալսարանում, նախարարուհու հրամանով, կփոխվի երդման տեքստը»։

Աղբյուրը` Ավետիք Իշխանյան