Արդեն մի քանի օր է համացանցում ակտիվորեն քննարկում են եւ դատապարտում ռեժիսոր, դերասան Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալում առկա այն դրվագը, որտեղ կերպարներից մեկը իր նկարով մարմնավորել է խաչված Հիսուս Քրիստոսին:
Դերասան Սոս Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում մեկնաբանել է իր կերպարը տվյալ հեռուստասերիալում։
Հիշեցնենք, որ համացանցում լայն քննարկման առարկա է դարձել «Կոռուպցիա 2․ Հատուցում» սերիալի հատկապես այն դրվագը, որտեղ ֆիլմի դերասաններից մեկի խաչելության տեսարան է: Վերոնշյալը խիստ քննադատել են նաև Հայ առաքելականա եկեղեցու սպասավորները՝ այն համարելով սրբապղծություն:
«Ձեր նմաններն են ծախում էս երկիրը այ չուզողներ», տեսանյութում նշել է դերասանը։
Տեսանյութը ստորև