Ի՞նչ անուն են տալու Սիրուշոյի դստերը

3-րդ անգամ մայրանալ պատրաստվող Սիրուշոն հրապարակել է տեսանյութ, որում որդիների հետ քննարկում է, թե ինչ անուն պետք է դնեն շուտով ծնվել պատրաստվող դստերը:

Կրտսեր որդին՝ Միքայելը, տղայի դեպքում առաջարկել է փոքրիկին տալ Կայծակ, իսկ աղջկան՝ Արևածաղիկ անունները: Սիրուշոյի ավագ որդին՝ Ռոբերտը, առաջարկել է փոքրիկին անվանակոչել Սիրուշո:

Սիրուշոյի հարցին՝ ինչպես կտարբերեն իրենց, Ռոբերտը պատասխանել է. «Քեզ ասելու ենք մամա, իսկ իրեն՝ Սիրուշո»: