Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ՝ այն բուժում է բազմաթիվ հիվանդություններ

Դժվար է գտնել այնպիսի մեկին, ով չի սիրում կարտոֆիլ: Հայտնի է նաև, որ կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը:

Կարտոֆիլի օգտակար հատկությունները

Քաշի ավելացում

Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:

Մարսողություն

Քանի որ կարտոֆիլը պարունակում է ածխաջրեր, դրանք հեշտ են մարսվում: Նրանք, ովքեր չեն կարողանում մարսել ծանր սննդամթերքը, սակայն էներգիայի կարիք ունեն, կարող են օգտագործել կարտոֆիլ: Պետք է հիշել, որ երկար ժամանակ կարտոֆիլ օգտագործելը բարձրացնում է օրգանիզմի թթվայնությունը: Կարտոֆիլը պարունակում է նաև դիետիկ մանրաթել:

Մաշկի խնամք

Վիտամին C-ն, B կոմպլեքսը, հանքանյութերը` կալիումը, մագնեզիումը, ֆոսֆորը և ցինկը, լավ են մաշկի համար: Եթե ցանկանում եք ազատվել սև կետիկներից և բշտիկներից, ապա կարող եք օգտագործել հետևյալ դիմակը` խաշած կարտոֆիլը տրորեք և ավելացրեք մեղր, այս դիմակը դրեք դեմքի մաշկին և 20 րոպե անց լվացեք դեմքը տաք ջրով: Արդյունքը Ձեզ կգոհացնի: Եթե մաշկի վրա ունեք այրվածքներ, ապա կարող եք խաշած կարտոֆիլը տրորել և ավելացնել այրված մակերեսին: Արմունկների և ձեռքերի մաշկը փափկեցնելու և փոշուց մաքրելու համար կարող եք օգտագործել խաշած տրորած կարտոֆիլ:

Լնդախտ

Լնդախտն առաջանում է վիտամին C-ի պակասից: Լնդախտի նախանշաններն են՝ բերանի ճաքճքված անկյունները, փափուկ և արնահոսող լնդերը, հարբուխով հաճախակի հիվանդանալը: Կարտոֆիլը հարուստ է վիտամին C-ով և կարող է օգնել բուժելու լնդախտը:

Ռևմատիզմ

Կարտոֆիլի մեջ առկա վիտամինները, կալցիումը և մագնեզիումն օգնում են մեղմացնել ռևմատիզմը. Կարող եք խմել խաշած կարտոֆիլի ջուրը: Սակայն պետք չէ չարաշահել այն, քանի որ կարտոֆիլի մեջ պարունակվող ածխաջրերը կարող են ավելացնել Ձեր քաշը, ինչն էլ հակացուցված է ռևմատիզմով հիվանդներին:

Բորբոքվածություն

Կարտոֆիլը բուժում է ներքին և արտաքին բորբոքային պրոցեսները: Պարունակելով վիտամին C (այն շատ արդյունավետ է վերքերը և պատռվածքները վերացնելու համար), կալիում, վիտամին B6, լինելով դյուրամարս և թեթև՝ կարտոֆիլը մեղմացնում է աղիների և մարսողական համակարգի բորբոքումները: Արտաքին բորբոքված շրջաններին կարելի է դնել հում տրորված կարտոֆիլի խյուս:

Արյան բարձր ճնշում

Արյան բարձր ճնշումն առաջանում է մի շարք պատճառներից` շաքարախտ, լարվածություն, մարսողական խնդիրներ, ոչ ճիշտ սննդակարգ: Եթե արյան բարձր ճնշման պատճառը լարվածությունն է և մարսողական խնդիրները, ապա կարտոֆիլն՝ իր մեջ պարունակվող վիտամիններ C-ով և B-ով, կօգնի իջեցնել արյան բարձր ճնշումը: Սակայն, եթե արյան բարձր ճնշման պատճառը շաքարախտն է, ապա պետք է խուսափել կարտոֆիլից: Շնորհիվ իր մեջ պարունակվող մանրաթելի` կարտոֆիլն իջեցնում է խոլեստերինի մակարդակը և բարելավում օրգանիզմում ինսուլինի գործունեությունը, որն էլ իր հերթին՝ իջեցնում է արյան ճնշումը: Արյան ճնշման և գլյուկոզայի մակարդակի միջև ուղիղ կապ կա, որի հետևանքով ինսուլինը կարգավորում է գլյուկոզայի մակարդակը:

Ուղեղի ֆունկցիա

Ուղեղի նորմալ գործունեությունը կախված է մի շարք գործոններից, որոնցից են` գլյուկոզայի մակարդակը, թթվածինը, վիտամին կոմպլեքսի մի շարք անդամները, որոշ հորմոններ, ամինաթթուներ, օմեգա 3 ճարպաթթուները: Կարտոֆիլն այն բանջարեղենն է, որը պարունակում է վերը թվարկված սննդարար նյութերը և օգնում ուղեղի նորմալ աշխատանքին:

Կարտոֆիլը հարուստ է ածխաջրերով, որոնք արյան մեջ պահում են գլյուկոզայի համապատասխան քանակությունը և թույլ չեն տալիս, որպեսզի ուղեղը հոգնի, և նրա աշխատանքը դանդաղի: Թթվածինն ուղեղին հասնում է արյան մեջ պարունակվող հեմոգլոբինի շնորհիվ, որի արտադրմամբ զբաղվում է երկաթը: Կարտոֆիլը պարունակում է նաև երկաթ և նպաստում հեմոգլոբինի առաջացմանը: Կարտոֆիլը պարունակում է ոչ միան B6 վիտամին, այլև մի շարք էլեմենտներ, ինչպիսիք են` ֆոսֆորը, ցինկը: Վերջիններս նույնպես կարևոր են ուղեղի նորմալ աշխատանքի համար:

Սրտի հիվանդություններ

Բացի վիտամիններից (B կոմպլեքս, C), հանքանյութերից, ածխաջրերից,կարտոֆիլը պարունակում է նաև կարոտենոիդներ, որոնք օգտակար են սրտի և մի շարք ներքին օրգանների համար: Սակայն կարտոֆիլը բարձրացնում է գլյուկոզայի մակարդակը, և նրա չարաշահումը հանգեցնում է ճարպակալման: Ճարպակալումն էլ իր հերթին՝ ճնշում է կատարում սրտի վրա: Նրանք, ովքեր գեր են և տառապում են շաքարախտով, պետք է խուսափեն կարտոֆիլից:

Երիկամային քարեր

Երիկամային քարերի առաջացման պատճառն արյան մեջ առկա միզաթթվի բարձր մակարդակն է: Նման դեպքում պետք է խուսափել սպիտակուցներով հարուստ սննդամթերքից, ինչպիսիք են` միսը, հնդկահավը, ձուկը, ձուն, կաթը, ծովախեցգետինը, սպանախը, եզան լեզուն: Երկաթը և կալցիումն օգնում են ազատվելու երիկամային քարերից: Կարտոֆիլը հարուստ է նաև մագնեզիումով, որը թույլ չի տալիս, որ հյուսվածքներում կամ երիկամներում կուտակվի կալցիում: Հիշեցնենք, որ կալցիումի կուտակումներից էլ առաջանում են երիկամային քարերը:

Աղիների թուլություն

Կարտոֆիլը հարուստ է էներգիայով և հեշտ է մարսվում: Նրանք, ովքեր տառապում են աղիների թուլությունից, կարող են սննդակարգում ներառել կարտոֆիլ: Չպետք է չարաշահել կարտոֆիլը, քանի որ օսլայի մեծ չափաբաժինը կարող է աղիների թուլության պատճառ հանդիսանալ:

Այլ հատկություններ

Կարտոֆիլի հյութն օգնում է այրվածքներին, խոցի, մաշկային խնդիրների, շագանակագեղձի, արգանդի քաղցկեղի, ուռուցքների ձևավորումը կանխելու, թմրանյութերի ազդեցությունը չեզոքացնելու հարցում: