«Այս իշխանությունն իրավունք չունի հայ ժողովրդի անունից հանդես գալու» Մանուկյանը՝ ՀԱՊԿ արտգործնախարարներին»

«Մեր այսօրվա հայտարարությունն է՝ բարձրաձայնել, որ այս իշխանությունն ունակ չէ, լեգիտիմ չէ ու իրավունք չունի հայ ժողովրդի անունից հանդես գալու, չունի այն մանդատը, որով կարող է ՀՀ տարածքային ամբողջականության, Արցախի, Արցախի ժողովրդի անվտանգության հետ կապված որևէ համաձայնության գալ, խոստում տալ»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՅԴ-ական գործիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նախագահականում մեկնարկում է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:

Ուզու՞մ եք հասկանալ, թե Նիկոլն ինչպես կազմակերպված անկազմակերպվածությամբ գիտակցաբար երկիրը պատերազմում տարավ պարտության. մեկ օրինակ ԱԺ նիստւմ վառ ցուցադրվեց ու հրապարակվեց: Այսպես՝ քպ-ականների շարքերում կա նախկինում ձկնագողությամբ զբաղված մեկը, որի թեւերին կարելի է նշմարել բազում սպիներ: Մինչեւ հիմա չի հերքել, որ ինքնավնասում է արել, ՀՀ զինված ուժերում չծառայելու համար: Ու այսօր խոսել է, թե ջոկատ է ունեցել, որշումներ է կայացրել: Հասկանալի՞ է, թե ինչ քաոս է նիկոլը ստեղծել մարտի դաշտում ու թիկունքում, եթե նման մեկը իրեն ջոկատի հրամանատար է հռչակում: Սա հոխորտացել է, թե Իշխան Սաղաթելյանի հորն էլ բերել են իր ջոկատ: Պատերզմի օրերին դեռ Գեղամավանի գյուղապետ Վաչիկ Սաղաթելյանին լավ ճանաչելով, պատկերացնում եմ, թե ինչ երկխոսություն կլիներ 60-նն անց Վաչիկ հոպարի ու այդ ձկնգողի միջեւ: Մի բան չեմ հասկանում, լավ, ուղեղը թափած, բայց այդքա՞ն թափած, որ օդում ստերով հոխորտում է, բա որ մի օր Սեւանի ափին իրոք հանդիպի Վաչիկ Սաղաթելյանին, ի՞նչ է անելու… Միշտ զարմանում եմ սրանց վրա: Կարծում են մեր երկրում նիկոլից հետո էլ կյանք չի՞ լինելու…

Гехам Манукян