«Ակտիվ քննարկումների մեջ ենք՝ շարժմանը նոր թափ հաղորդելու համար». Սաղաթելյան

«Մենք արկածախնդրության չենք գնալու, մենք խնդիր ունենք շարժումն արդյունավետ կազմակերպելու և իր նպաակին հասցնելու: Կա ձևակերպված նպատակ, և բոլոր քայլերն ու գործողությունները միտված են դրան»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Նա նշեց, որ շարժումը վճռական է՝ շարունակելու պայքարը. այն որևէ պարագայում չի մարելու: «Աշխատանքային ակտիվ քննարկումների մեջ ենք՝ շարժմանը նոր թափ հաղորդելու համար»,- հավելեց ՀՅԴ-ական գործիչը: