«Մի դեպք հիշեմ 2018-ից, երբ դեռահասների արբունքով տարված այս խեղկատակները նոր էին եկել իշխանության» Աբրահամ Գասպարյան

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի գրառումը.

«Արա՛, բայց դուք ի՜նչ չստացված կապիկ եք…
Մի դեպք հիշեցի 2018-ից, երբ դեռահասների արբունքով տարված այս խեղկատակները նոր էին եկել իշխանության: Այն ժամանակ Հանրային հեռուստաընկերությունում վարում էի իմ հեղինակային կիրակնօրյա՝ «Օրակարգ» վերլուծական հաղորդումը: Վաղուց իմ պատվավոր տեղն ունեի այս տգետների «բլեք լիսթ»-ում:
Յու. Խաչատուրովի՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հետկանչից ու Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի աղմկահարույց այցից հետո, թողարկումներից մեկի ժամանակ խոսեցի ՀՀ ռազմաքաղաքական անվտանգության համատեքստում ՀԱՊԿ նշանակության ու կարևորության մասին, վերլուծում էի մեր պետության անելիքներն այս հարցում, էժան սպառազինություն ձեռք բերելու հնարավորությունից մինչև ՀԱՊԿ առանձին երկրների հետ ռազմական բաղադրիչով գործակցության զարգացումը՝ չեզոքացնելու բաքվի ազդեցությունը: Չերկարե՛մ: Թողարկումից անմիջապես հետո համբակների իշխանության ամենաբարձր պաշտոնյաներից մեկն ինձ ասաց, որ ՀԱՊԿ-ն, բառացի եմ մեջբերում՝ «կույրաղիք կառույց ա, որից պետք ա ձերբազատվել ու մենք դա անելու ենք»:
Պատասխանեցի. «վախենամ Հայաստանն ամբողջությամբ գցեք Ռուսաստանի անվտանգային թակարդում ու զրկեք մեզ խուսանավելու հնարավորությունից»։
Այսօր ՀԱՊԿ կարևորության մասին մտոք գաճաճների այս խունտան չգիտի ինչպես բարձրաձայնի, միայն թե մնան իշխանության ղեկին: Ռուսաֆոբ պայքարիստներն այսօր Մոսկվայի լոբբինգով են զբաղված:
Արա, բայց ի՜նչ չստացված ժժանք եք….»։

Աղբյուրը` Աբրահամ Գասպարյան