Քրդերը ոչնչացրել են 17 թուրք զինվորի, ևս 4-ը վիրավորվել են

Թուրքական բանակը շարունակում է արգելված քիմիական զենք կիրառել ռազմական գործողությունների ժամանակ. գրում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը:

Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (HDP) մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ թուրքական ներխուժման դեմ դիմադրությունը Միդիա պաշտպանական գոտիներում շարունակվում է։ Թունելներում կռվում են պարտիզանները, այդտեղ գործում են շարժական ջոկատներ, որոնք անսպասելի հարվածներ են հասցնում թուրք թշնամուն։ Ավաշինի, Մետինայի և Զապի հատվածներում վերջին մարտերի ընթացքում ոչնչացվել է հակառակորդի 17 զինծառայող, ևս չորսը վիրավորվել են։

Պարտիզանները ոչնչացրել են երեք տեսախցիկ և հակառակորդի ռադիոտեղորոշիչ համակարգ։ 37 անգամ հակառակորդը հարձակվել է պարտիզանների ռազմական թունելների վրա՝ կիրառելով պայթուցիկ նյութեր, 24 անգամ՝ քիմիական մարտագլխիկներով։