«44-օրյա պատերազմի ընթացքում մեր զինվորներն էլ են համառ դիմադրություն ցույց տվել , նրանց սխրագործությունները անսահման են» Արծրուն Հովհաննիսյան

Ջաբրայիլի «300 սպարտացիները» 8 օր 25 հազար զորքի են դիմադրել, մինչև 80 տանկ են խոցել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը բարձր գնահատեց Պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն, ԳՇ պետը դառնալու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը և կառույցն այլևս չի զբաղվելու գնումներով։

Հարցազրույցի հաջորդ հատվածը նվիրված էր Ուկրաինական պատերազմին։ Փորձագետը, խոսելով ուկրաինացիների դիմադրության մասին, նշեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր զինվորներն էլ են համառ դիմադրություն ցույց տվել, հատկապես՝ 9-րդ պաշտպանական շրջանը։

Մանրամասները՝  24News տեսանյութում