Քաղաքացիները փակել են Փաշինյանի մուտքը՝ նշելով, որ նա իրավունք չունի համայնքներ գնալու

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի թելեգրամյան գրառումը. «Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ։ Նրա մուտքը փորձել են փակել քաղաքացիները՝ նշելով, որ նա իրավունք չունի համայնքներ գնալու։

Այդ քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկել։

Իշխանական քարոզիչներին ուզում եմ ասել, որ հաջորդ անգամ, երբ գլուխ կգովեք, թե ձեր վարչապետը Հայաստանում կարողանում է ազատ շրջել, ապա հիշեք, որ այդպես «ազատ» Հայաստանում կարող է զբոսնել նաև ձեր մեծ եղբայր Ալիևը:

Իսկ ոստիկաններին խորհուրդ եմ տալիս գոնե Ալիևի շրջագայության ժամանակ հայերին չձերբակալել»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան