Ոստիկանները բերման են ենթարկում Արարատի հրապարակում Փաշինյանին սպասող քաղաքացուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում բնակիչների հետ զրուցել է գյուղատնտեսական խնդիրների, Կառավարության ծրագրերի մասին: «Պետք է անընդհատ գալ գյուղեր, խոսել մարդկանց հետ, լսել, որովհետև մենք լիքը ծրագրեր ենք արել… Պիտի խնդրեմ՝ խնդիրները հաղթահարելու համար գյուղում համախմբվելու մեխանիզմներ գտնել: Դուք էլ մի քիչ ակտիվացեք՝ զանգեք, կանչեք, հրավիրեք, զանգեք նախարարություն, մարզպետարան, ասեք՝ եկեք, ուզում ենք հասկանալ՝ էդ ծրագրերն են ինչ են, ոնց են աշխատում»,- դիմելով գյուղացիներին՝ ասաց վարչապետը: