«Մնում էր Քենեդու սպանության ու Շուշին հանձնելու մեջ մեղադրեին». Բագրատ Եսայանը արդեն ազատության մեջ է

Ինչպես հայտնել էինք, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն արդեն ազատության մեջ է. նրա նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունը մերժվել է:

«Աբսուրդի ժանրից էր էն, ինչ ներկայացրել էին դատարան: Մնում էր Քենեդու սպանության ու Շուշիի հանձնման մեջ ինձ մեղադրեին ու էդ հիմքով կալանքի միջնորդություն անեին։ Այնինչ, քրգործն ընդամենը մի էպիզոդի վրա էր հիմնված: Ապրիլից, երբ «Դիմադրություն» շարժումն ակտիվացավ, երբ «Երկիր մեդիա»-ն կտրուկ ակտիվացրեց իր աշխատանքները քաղաքական վերջին իրադարձությունների լուսաբանման ուղղությամբ, նրանք միանգամից ակտիվացրին այս քրգործը, որը 18 ամիս քնած էր»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը: