ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 3-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը պարտվում է Ուկրաինայի հավաքականին։
Քիչ առաջ իրար հետևից գրանցվեցին երկորորդ և երրորդ գոլերը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երկու խաղից հետո վաստակել է 3 միավոր և իր խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը։
Հայաստանի հավաքականի կոպիտ սխալից օգտվեց Կարավաևը և 77-րդ րոպեին գնդակն ուղարկեց Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: «Տան տերերը» կարողացան 3-րդ գնդակն ուղարկել Հայաստանի հավաքականի դարպասը, երբ պաշտպանությունում կոպիտ սխալ գործեց Արարատ Մոնրոյը: 3-րդ գնդակի հեղինակը Մուկոլենկոն է:
Ուկրաինայի ընտրանուն հաջողվեց պահպանել հաղթական՝ 3:0 հաշիվը: Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հունիսի 14-ին Երևանում կընդունի Շոտլանդիայի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: