Ոտքդ խերով լինի, մեր համայնքը քեզ փեշքեշ․ Փաշինյանին ընդունել են Այգեզարդում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Արարատի մարզ այցելությունից։

Նա նշել է, որ Այգեզարդ համայնքում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերակառուցված զբոսայգու պայմաններին:

Հարակից տարածքում հիմնվել են նաեւ բասկետբոլի, ֆուտբոլի եւ թենիսի ժամանակակից խաղադաշտեր:

Փաշինյանի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են այգեզարդցիները դիմավորել նրան։