Տղես իր վերջին ծնունդը պայթյունների ու կրակոցների տակ նշեց, զոհվեց

Կոտայքի մարզի Արգել համայնքի քիչ բազմաբնակարան շենքերից մեկի բակում կարելի է նոր կառուցված ու խնաված տաղավար տեսնել: Դրա ներսում կա գրություն. «Արմենի հիշատակին. Աստված պահապան բոլոր զինվորներին»: 18-ամյա զինվորը զոհվել է 2020թ-ի հոկտեմբերի 13-ին:

Ժամկետային զինծառայող Արմեն Մարտիրոսյանը ընտանիքի միակ որդին էր, ունի մեկ քույր: Նրա ծառայությունն անցնում էր Իջեւանում: Մինչեւ բանակ մեկնելը սկսել էր սովորել Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջում: Պարտադիր ժամկետային զինծառայությունից վերադառնալուց հետո նա ցանկանում էր բարձրագույն կրթություն ստանալ եւ դառնալ ծրագրավորող:

Արմենի մայրը` Վարդուհին պատմում է.«Ինչ-որ առումով հանգիստ էինք, որ տղաս Իջեւանում է, եւ բուն պատերազմական գործողություններին չի մասնակցում, բայց հետո պարզվեց, որ ամուսինս գիտի ավելին, քան ես: Պարզվեց, որ ամսի մեկին իրանց արդեն տեղափոխել են Արցախ: Դա ես իմացա պատահաբար: Զգում էի, որ ինչ որ բան թաքցնում է, ու հերթական անգամ, երբ ինքը զանգեց, կատակով ասեցի` գիտեմ, որ Արցախում ես, բայց չգիտեմ, թե կոնկրետ որ հատվածում ես: Ու Արմենը շատ զայրացավ, ասեց` ով ա քեզ էդ ասել: Այդպես իմացա, որ նա արդեն մեկ շաբաթ է ամենավտանգավոր տեղերից մեկում է գտնվում»:

Հոկտեմբերի 7-ին Արմենի ծննդյան օրն էր: Այդ օրը նա շարունակել է մնալ առաջնագծում:

Ավելին այստեղ՝