Աստված քեզ հետ, պարոն վարչապետ. Փաշինյանն Արարատի մարզ այցն ավարտել է Արարատ քաղաքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ:

Վերին Դվին համայնքում ծանոթացա մասնավոր հատվածի կողմից պետական օժանդակությամբ հիմնված գյուղմթերքի պահպանման սառնարանային տնտեսության գործունեությանը:
Եղա նաեւ համայնքում կրկին մասնավորի կողմից հիմնվող ժամանցի կենտրոնի տարածքում, որտեղ դեռեւս ընթանում են շինաշխատանքներ: