Սյունիքի նախկին մարզպետի որդու մարմնի զննությամբ կապտուկներ են հայտնաբերվել

Հունիսի 4-ին Հայաստանի քննչական կոմիտեի ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տեղեկություն է փոխանցվել, որ խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր տեղափոխված Տիգրան Խաչատրյանի մարմնի զննությամբ՝ մեջքին, որովայնին, կրծքավանդակին և բազուկներին հայտնաբերվել են կապտուկներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին է, կապտուկների հայտնաբերման փաստով էլ նյութեր են նախապատրաստվում։