Վաղը չէ մյուս օրը կլսեք՝ ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ կասի. Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության ցույցերի մասին

«Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխանը Սաղաթելյանն ինչ է ասելու այդ մասին»:

Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք համաժողովրդական շարժումը կունենա՞ այն ցանկալի արդյունքները, որին ձգտում են, ասել է Սերժ Սարգսյանը:

«Ցանկալի արդյունքնե՞ր: Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ»,- հավելել է Սարգսյանը։

Հարցին էլ՝ ի՞նչ կարծիք ունի, երբ Ադրբեջանի նախագահը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները որակում է որպես լարվածություն, Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ այլևս երբեք «Ալիևին չի մեկնաբանելու. նա իր համար գոյություն չունի»: