Հայ մարզիկները Վրաստանում կայացած մրցաշարում հաղթանակ են տոնել

Հունիսի 11-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել Խառը մենամարտեր (MMA) մարզաձևի GFC 16 մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացրել են երեք մարզիկ` Թաթուլ Ավագյանը, Նարեկ Գալստյանը, Սամվել Վարդանյանը:

Պրոֆեսիոնալ մենամարտում սա արցախցի Թաթուլ Ավագյանի 4-րդ հաղթանակն է, Սամվել Վարդանյանի` 7-րդ հաղթանակը, իսկ Նարեկ Գալստյանը նախորդ մրցաշարերում է գրանցել մեկ հաղթանակ: