Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը

Մահացել է կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր և ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։

Վաստակաշատ դերասանը ծնվել է 1942 թ-ի սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։ 1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։
1964-1966 թվականներին Քոթանջյանը որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին Մոսկվայում հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի։
1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։
Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը
Խորհրդային կինոյի երկրպագուները Քոթանջյանին հիշում են «Հայֆիլմի» նկարահանած «Քաոս», «Տղամարդիկ», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», ինչպես նաև՝ «Մոսֆիլմում» նկրահանված «Երեքի սրտերը», «Զվարճալի ուղևորություն», «Ծովահենների թագավորությունը» և այլ ֆիլմերում նրա մարմնավորած կերպարներով։
1980 թվականին Ռաֆայել Քոթանջյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման, 2003 թվականին` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։
2016 թվականից Քոթանջյանը Երևանի պատվավոր քաղաքացի է։