Սաղաթելյանը նշեց հաջորդ հանրահավաքի օրը

«Հունիսի 18-ին ժամը 19:30-ին այս հրապարակում հրավիրում ենք համապետական հանրահավաք: Այդ հանրահավաքին բացառապես խոսելու ենք, թե ինչպիսի Հայաստան ենք մենք պատկերացնում, բոլոր ուղղություններով ներկայացնելու ենք մեր պատկերացումները բովանդակային, մանրամասներով, կունենաք շատ հարցերի պատասխաններ: Իսկ հինգշաբթի օրը կրկին 19:30-ին ունենալու ենք իրազեկման երթ Արաբկիրի եկեղեցու մոտից»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, այնուհետև մեկնարկեց ընդդիմության երթը: