Հրապարակից չեմ գնալու. յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ու Արցախի ապագան. Արթուր Վանեցյան

Հրապարակից չեմ գնալու. յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ու Արցախի ապագան. Արթուր Վանեցյան

Իսկ ի՞նչ գործողությունների ծրագիր ունեն, Փաշինյանին ի՞նչ միջոցներով են ստիպելու հեռանալ իշխանությունից։ Վանեցյանն ասաց՝ ճանապարհային քարտեզը կորոշվի Ազատության հրապարակում. «Ընդդիմությանը միշտ մեղադրում են գործողությունների բացակայության մեջ: Գործողություններն այստեղ են որոշվելու, գործողություններն այստեղ են արվելու, և յուրաքանչյուր մարդուց է կախված` մենք երբ, ինչ ճանապարհով կգնանք գործողությունների: Եթե այստեղ հավաքվի, ես ձեզ հավաստիացնում եմ, յուրաքանչյուր օր այստեղ երեկոյան լինի, այսօր այսքան մարդ, վաղը` սրա կրկնապատիկը, հաջորդ օրը` եռապատիկը, մենք շատ կարճ ժամանակում ուղղակի ասելու ենք` թողեք, գնացեք, թողեք մեր երկիրը, մեր հայրենիքը մենք կարողանանք բերել նորմալ վիճակի»: