Պատրաստ ենք ԱԺ–ում քննարկել մեր հեռացման ծրագիրը. Անդրանիկ Քոչարյան

Պատրաստ ենք ԱԺ–ում քննարկել մեր հեռացման ծրագիրը. Անդրանիկ Քոչարյանը դիմեց ընդդիմությանը
Նա Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու ընդդիմության որոշումը կարևոր է համարում։ Այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովում` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Նա նաև նահանջ որակեց ընդդիմության երեկվա քայլն ու որոշումը։
Խոսելով իրենց իշխանությունը հեռացնելու` ընդդիմության մտադրության մասին, պատգամվորը շեշտեց` իրենք պատրաստ են Ազգային ժողովում քննարկել այդ ծրագիրը։