Ժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը․
«Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու փաստից ռեժիմի ներկայացուցիչները և նրանց սպասարկուները պետք է ավելի անհանգստանան, քանի որ նիկոլիզմի դեմ պայքարը մտնում է առավել ինստիտուցիոնալ և համակարգային փուլ:
Իսկ այդ փուլի ավարտին Հայաստանում նիկոլ ու նիկոլիզմ հաստատ չի լինելու:
Կարճ ասած՝ հաջորդ փուլում մեր ժողովուրդն ստանալու է փոփոխության այնպիսի քաղաքական առաջարկ, որից նա ուղղակի չի կարողանալու հրաժարվել: ԳՆՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋ»: