«Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին» Նիկոլ Փաշինյան

«Հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում, որովհետև, ըստ էության, ամբողջ աշխարհն է հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում: Էդ 2021-ի հունվարին էր մեզ թվում, թե մենք ենք հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում, հետո պարզվեց, որ համաշխարհային փոթորիկ է սկսվում մեզանով»,- այսօր՝ Ազգային ժողովում Բյուջե-2021-ի քննարկման եզրափակիչ իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ մեծ, ոչ փոքր երկրների գոյությունը, ցավոք, երաշխավորված չէ, և միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության ու անվտանգության համար, համապարփակ խաղաղությունն է»,- նշեց նա:

«Համապարփակ անվտանգությունն այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված, կարգավորված են, սահմանները սահմանազատված են ու սահմանագծված, խաղաղությունն էլ՝ դե յուրե հաստատված»,- նկատեց վարևչապետը:

«Մենք հիմա փորձում ենք գնալ հենց այս ճանապարհով: Կկարողանա՞նք, կստացվի՞՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ՝ համագործակցության արդյունք: Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու, աշխարհում գոյութուն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է: Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա. սա թե՛ ներսում, թե՛ դրսում հայհոյանքներով, մեղադրանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար, և մենք ունենք կամք, վճռականություն այս ճանապարհն անցնելու՝ չնայած այն բանին, որ հաջողության երաշխիք ոչ ոք չի կարող տալ»,- հավելեց վարչապետը :