«Դիմադրություն» շարժումը չի նահանջելու,այս անգամ պայքարին նոր թափ ենք հաղորդելու. Աննա Գրիգորյան

Գնալու ենք Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մոտ: Ցավոք, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ջատագովներն այսօր լուռ են, երբ իշխանությունների կողմից ամենակոպիտ ձևով խախտվում են մարդու իրավունքները, իրականացվում են համատարած քաղաքական հետապնդումներ և ձերբակալություններ:
Տիկին Վիկտորինը ի վերջո պետք է կողմնորոշվի ԵՄ-ն սատարում է ժողովրդավարությունը Հայաստանում, թե Նիկոլին ու իր աթոռը: