« Թաթուլ Կրպեյանը, Դուշման Վարդանը, Վարդան Բախյանը, ովքեր շարունակեցին պայքարն ու նահատակվեցին» Գեղամ Մանուկյանը հանդես է եկել նոր տեսաուղերձով

«Ինչպես էր պայքարում ուսանողությունը… համահայաստանյան նստացույցի հաղթանակից 34 տարի անց, ճիշտ նույն օրը, մասնակիցների հավաք Ազատության հրապարակում՝ 19:00-ին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ կից տեղադրելով տեսանյութ, որում ասում է․ «1988-ին մի քանի շաբաթ շարունակ Հայաստանի ուսանողությունն այս օրերին նստացույց էր իրականացնում՝ պահանջելով Հայաստանի Գերագույն խորհրդից նիստով որոշում կայացնել և ընդունել Արցախի մարզային խորհրդի դիմումը՝ Հայաստանի կազմում Արցախը որպես ինքնավար մարզ ընդունելու մասին»։

Շարունակելով խոսքը՝ պատգամավորն ասաց․ «Ճիշտ այս օրը՝ հունիսի 15-ին, անհավատալի ուրախություն, բերկրանք կար, որովհետև նաև ուսանողության պայքարի ճնշմամբ Գերագույն խորհուրդն ընդունեց այդ պատմական որոշումը»։