«Քոթանջյանը եզակի մտավորականներից էր՝ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր» Հրանտ Թոխատյան

«Մեծ արտիստ, շատ լավ ավագ ընկեր, որի խորհուրդները գոնե մեր սերնդի համար միշտ եղել են անչափ կարևոր։ Բախտ է վիճակվել աշխատել Քոթանջյանի հետ․ մեծ հաճույք էր միայն բեմում իր կողքին լինելը»,- ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։

«Մենք կորցրեցինք շատ վառ մտավորականի։ Քոթանջյանը եզակի մտավորականներից էր՝ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր, և այնքան փորձ ուներ կիսելու համար»,- նշեց նա։