Ես ճանաչում եմ Աննա Վարդապետյանին եւ ցավում եմ, որ նա այս վիճակում է հայտնվել. Արամ Վարդեւանյան

Աննա Վարդապետյանի առաջադրումը Գլխավոր դատախազի պաշտոնում աբսուրդ է: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, «Դիմադրություն» շարժման երթի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Գլխավոր դատախազը պետք է լինի իրապես անկախ անձ, ոչ թե վարչապետի օգնականից դառնա Գլխավոր դատախազ: Մենք, իհարկե, չենք մասնակցելու Գլխավոր դատախազի ընտրության քննարկմանը: Ի՞նչը քննարկենք: Դա նույնն է, որ Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակում քննարկում անի, բայց արդեն օգնականը լինի Գլխավոր դատախազի դերում: Ես ճանաչում եմ Աննա Վարդապետյանին եւ ցավում եմ, որ նա այս վիճակում է հայտնվել»,- նշեց Արամ Վարդեւանյանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հայտարարեց, որ իշխող խմբակցությունը Գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանին:

Աղբյուր՝