Գազավորված ըմպելիքների ամերիկյան արտադրող Coca-Cola-ի դիստրիբյուտորը՝ Coca-Cola Hellenic Bottle Company (Coca-Cola HBC) հայտարարել է Ռուսաստանում խմիչքների արտադրության եւ վաճառքի դադարեցման մասին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դիստրիբյուտորի ռուսաստանյան հաճախորդները ներկայումս պաշարների սպառման փուլում են, սակայն չի նշվում, թե երբ կարող են սպառվել: