«Ինչպե՞ս և ի՞նչ քայլերով ենք երկիրը դուրս բերելու այս իրավիճակից»․ Սաղաթելյանը՝ հաջորդ հանրահավաքի մասին

Ամփոփելով «Դիմադրություն» շարժման երթ-հանրահավաքը, ԱԺ փոխխոսնակ, Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն ասաց, որ շաբաթ օրը՝ հունիսի 18-ին, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համապետական հանրահավաք, որի ժամանակ հանգամանորեն կխոսվի «Առանց Նիկոլ Հայաստան»-ի մասին։

«Ներկայացնելու ենք, թե սրանց հեռացնելուց հետո ինչպես, ինչ քայլերով և ինչ ծրագրերով ենք երկիրը դուրս բերելու այս իրավիճակից»,- նշեց նա։