Սյունիքի մարզում Գերմանիայի 65-ամյա քաղաքացին BMW մոտոցիկլով բախվել է տրակտորի անվադողին և կողաշրջվել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 16-ին, մոտոցիկլի և տրակտորի բախում է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 197-րդ կմ հատվածում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության քաղաքացի, 65-ամյա Մագնուս Կ.-ն իր վարած BMW ՕԼQK 37 մակնիշի մոտոցիկլետով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նույն ուղեմասով երթևեկող, Սյունիքի մարզի բնակիչ, 72-ամյա Հենրիկ Մ.-ի վարած, ձախ շրջադարձ կատարող ՄՏԶ 52 մակնիշի տրակտորի հետևի ձախ անվադողին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավար Մագնուս Կ.-ն մարմնական վնասվածքներվ տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել գյուղացիները և օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: