Անդրեա Վիկտորինը վերջապես պատասխանել է հրապարակված լուսանկարի քննադատություններին

Twitter-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի՝ Սյունիք կատարած այցից հրապարակած լուսանկարը քննադատությունների տեղիք է տվել համացանցում: Լուսանկարում Վիկտորինի ձեռքին կտորից պայուսակ է՝ վրան Հայաստանի և Եվրամիության դրոշները: Ընդ որում, Հայաստանի քարտեզը պատկերված է առանց Արցախի: Ընդ որում, որոշ օգտատերեր համարում են, որ Եվրամիության դրոշով պատկերված է Ադրբեջանի քարտեզը, իսկ Մեղրին հանդես է գալիս որոշ միջանցք: Ըստ թուիթերյան քննարկումների, դա այն պատկերն է, ինչ ուզում է տեսնել Եվրամիությունը:

Twitter-ում 301 անգլիալեզու էջի քննադատական հրապարակմանը Վիկտորինը պատասխանել է. «Ցավալի է, որ վիրավորում եք ջերմ սիրտ ունեցող, համարձակ և ակտիվ մեղրեցի կնոջը, որը շատ բան է անում տեղի մարդկանց համար և պայուսակն ինձ նվեր է տվել։ Դա սիրտ է, ոչ թե քարտեզ»։