«Փաշինյանին կառաջարկեմ` այն հեղափոխությունը, որ արեց, մի հատ էլ իր սրտում անի». Վլադիմիր Կոստանյան
Դերասան Վլադիմիր Կոստանյանը վարկերի չմարած տույժ-տուգանքների պատճառով կանգնած է բնակարանը կորցնելու խնդրի առաջ։ Նա օրերս ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին։
Վերջինս արձագանքել է դերասանի խոսքին, մինչդեռ, ըստ Վ. Կոստանյանի, վարչապետից կամ աշխատակազմից որևէ արձագանք խնդրին չի եղել։