Կաթողիկոսն իր համար դամբարան է կառուցել

«Հրապարակ»-ը գրում է. «Արդեն գրեթե պատրաստ է կաթողիկոսների հուղարկավորության համար նախատեսված դամբարանը, որի գաղափարը պատկանում է Գարեգին Բ-ին։ Մոտ 25 հայրապետի հուղարկավորության հաշվարկով կառուցված հսկա դամբարանում նախապես ծրագրված էր վերահուղարկավորել նախկին կաթողիկոսներին և ապագայում հանգչողներին։ Սակայն դամբարանի պատրաստմանը զուգահեռ հասկացել են, որ վերահուղարկավորում անել չեն կարող, իսկ գործող կաթողիկոսի համար էլ այդ մասին մտածելը դեռ վաղ է։ Եվ պարզվել է, որ դամբարանն անտեղի է կառուցվել։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մոմավառության սրահի և դամբարանի կառուցման աշխատանքները կավարտվեն տարեվերջին։ Այն հարցին, թե որքան գումար է ծախսվել դամբարանը կառուցելու համար, քահանա Արթենյանը նշեց, որ շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են, եթե բարերարը հարմար գտնի, ավարտվելուն պես կհրապարակի»:

Մանրամասները՝ թերթի համարում: