«Ինձ մեղավոր չեմ ճանաչում, ինձ թվում է այսքանը արդեն բավական է»․ Ռոբերտ Քոչարյան

«Իհարկե, ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Այս մեղադրանքը համարում եմ ոչ միայն անհեթեթ, այլև՝ իրականության հետ առնչություն չունեցող»,- այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Սիլվա Համբարձումյանին չի ճանաչում։