Օպերայի մոտ Օհան Դուրյանին նվիրված հուշարձան կտեղադրվի․ ավագանու անդամը հրապարակել է «հրատապ» կարգով ներկայացված նախագծի լուսանկարները

Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում մտադրություն կա Օհան Դուրյանի հիշատակը հավերժացնող՝ այս հուշարձանը տեղադրել:
Թեպետ վաղուց հայտնի էր, որ Մաեստրոյի 100ամյակն է այս տարի, սակայն, կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը:
Ուստի ստացել ենք նախօրեին՝ արագ կարգով հարցը հանձնաժողովում քննարկելու:
Մեռա ասելով, որ նման նախագծեր «հրատապ» կարգով, վերջին պահին օրակարգ ներառել չի կարելի:
Լսող չկա:
Նախագիծը քվեարկության կդրվի հունիսի 21֊ին կայանալիք նիստում:
Ձեր կարծիքն ինձ համար կարևոր է:

Izabella Abgaryan