Ինչպե՞ս է Ջո Բայդենը ընկնում հեծանվից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեծանվարշավի ժամանակ ընկել է հեծանիվ վարելիս։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ամերիկացի առաջնորդը հեծանիվ վարում մի խումբ մարդկանց հետ։ Երբ լրագրողները կանչել են նրան և սկսել հարցեր տալ, Բայդենը հեծանվով մոտեցել է լրատվամիջոցներին և հասնելով նրանց՝ կողքի է շրջվել և ընկել:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահն ասել է, որ ամեն ինչ կարգին է և չի տուժել։