«Առաջիկայում կներկայացնենք այն մեխանիզմները, թե քաղաքացիներն ինչպես կարող են ընդգրկվել մեր աշխատանքների մեջ։ Մենք օգտվելու ենք բոլոր կարող մարդկանց հնարավորություններից։ Համախմբելու ենք մեր ողջ ներուժը»,- Ֆրանսիայի հրապարակում տեղեկացրեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Երկուշաբթի օրվանից պլանավորել ենք հանրապետության բոլոր մարզերում դիմադրության օջախներ ձևավորելու կորդինացիոն խորհուրդներ ստեղծել»,- հայտնեց նա։
«Այս ընթացքում՝ Արցախում և սփյուռքում դիմադրության օջախների ձևավորման գործընթացը համարեք սկսված։
Եկող շաբաթվա ընթացքում շարունակվելու են մեր ակցիաները և գործողությունները։ Հաջորդ հանրահավաքները տեղի կունենան հունիսի 24-ին, ժամը 19։30-ին՝ այս հրապարակում։ Բացի այդ, յուրաքանչյուր չորեքշաբթի՝ 19։30-ին, շարժման առաջնորդները, խորհրդարանական երկու խմբակցությունների պատգամավորները կլինեն այս այգում ՝ հանդիպելու մեր քաղաքացիների հետ»,-եզրափակեց Շարժման առաջնորդը։