«Տպավորություն է՝ «մարդ էր էլի` ծննդատնից եկավ, մոստի տակից գնաց» ու վերջ»․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանի գրառումը.

«Վերջին շրջանում շաբաթը մեկ կամրջից նետվելով ինքնասպանություն են գործում քաղաքացիներ։ Որոշները շատ երիտասարդ։ Պատերազմի տրավմաների միջով անցած երկրում պետությունը հարկ էլ չի համարում հաշվետվություն տա թե էդ ի՞նչ դեպքեր են, ի՞նչ են անում պետական մարմինները էդ դեպքերը կանխելու համար։ Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքներում արդեն ինչ ասես սարքել է, իսկ Հայաստանը մի հատ սետկա չի կարում քաշի կամուրջների բազրիքներին։ Տպավորություն է թե «մարդ էր էլի` ծննդատնից եկավ, մոստի տակից գնաց» ու վերջ։
Չնայած ի՞նչ եմ ասում` քաղաքապետարանը կանոնավոր սպանության փորձ է անում իմ հանդեպ ամեն անգամ գիշերվա ժամին մի տեղ փոս փորելով ու առանց նշանների թողնելով, որ մոպեդով գամ ու ուղիղ մեջն ընկնեմ, ի՞նչ մարդկային կյանքի արժեքից ենք խոսում, երբ սպանության փորձը առօրյա նորմալ աշխատելաոճ է»։

Աղբյուրը` Միքայել Նահապետյան